Ներկայացնում ենք հրեական մի քանի սրամիտ առած․
Փողի հետ այնքան լավ չէ, որքան վատ է առանց դրա:
Ադամն առաջին երջանիկն է, որովհետև զոքանչ չուներ:
Եթե խնդիրը հնարավոր է փողով լուծել, դա խնդիր չէ, դա ծախս է:
Աստված մարդուն երկու ականջ և մեկ բերան է տվել, որպեսզի նա ավելի շատ լսի և ավելի քիչ խոսի:
Թող Աստված քեզ պաշտպանի վատ կանանցից, լավերից ինքդ փրկվիր:
Գինին մտավ՝ գաղտնիքը դուրս եկավ:
Աստված չի կարող միաժամանակ ամենուր լինել, այդ պատճառով նա ստեղծեց մայրերին:
Քաղցր մի եղիր, այլապես քեզ կուտեն: Դառը մի եղիր, այլապես քեզ դուրս կթքեն:
Վախեցիր դիմացի այծից, ձիուց՝ հետևից, հիմարից՝ բոլոր կողմերից:
Հյուրը և ձուկը 3 օր անց սկսում են հոտ արձակել:
Գիտելիքը շատ տեղ չի զբաղեցնում:
Ավելի լավ է՝ հրեան առանց մորուքի, քան մորուքն առանց հրեայի:
Մարդը պետք է գոնե հետաքրքրության համար ապրի:
Խուլը լսեց, թե համրն ինչպես էր պատմում, որ կույրը տեսավ, որ կաղն արագ-արագ վազում էր:
Աստված չքավորներին պաշտպանում է, համենայն դեպս, թանկարժեք մեղքերից:
Եթե բարեգործությունը ոչինչ չարժենար, բոլորը բարերար կլինեին:
Երբ պառաված օրիորդն ամուսնանում է, անմիջապես վերածվում է երիտասարդ կնոջ:
Ծնողները երեխաներին սովորեցնում են խոսել, երեխաները ծնողներին սովորեցնում են լռել:
Հեռվից բոլոր մարդիկ վատը չեն:
Գուցե ձվերը հավերից շատ ավելի խելացի են, բայց դրանք արագ փտում են:
Տղամարդիկ ավելի շատ կանեին, եթե կանայք ավելի շատ լռեին:
Լավ լռելն ավելի դժվար է, քան լավ խոսելը:
Վատ կինն անձրևից վատ է. անձրևը տուն է լցվում, իսկ վատ կինն այնտեղից դուրս է անում:
Աշխարհը կվերանա ոչ որովհետև շատ մարդ կա, այլ որովհետև շատ անմարդկայիններ կան:
Աստված իմ, օգնիր ինձ ոտքի կանգնել, ես ինքս էլ կարող եմ ընկնել:
Եթե կյանքը դեպի լավը չի փոխվում, սպասիր՝ այն դեպի վատը կփոխվի:
Սերը որքան էլ քաղցր լինի, դրանից կոմպոտ չես պատրաստի:
Երբ անելու ոչինչ չկա, մեծ գործեր են սկսում:
Երկու չարիքներից ընտրելիս վատատեսը երկուսն է ընտրում:
Բոլորը գանգատվում են փողի բացակայությունից, իսկ խելքի բացակայությունից՝ ոչ ոք:
Ով երեխա չունի, նրանց լավ է դաստիարակում:
Ավելի լավ է ծիծաղից մեռնել, քան վախից:
Փորձը բառ է, որով մարդիկ անվանում են իրենց սխալները:
Ալեհերությունը ծերության նշան է, ոչ թե իմաստության:
Ծերանալով մարդն ավելի վատ է տեսնում, բայց ավելի շատ: