Սիրիայում և Իրաքում տարբեր խմբավորումների կազմում կռվող շուրջ 300 ազգությամբ ադրբեջանցի ահաբեկիչ սպանվել են: Պաշտոնական տվյալներով 92 ահաբեկիչ իբր պատասխանատվության են ենթարկվել Ադրբեջանում, շուրջ 260 հոգի էլ զրկվել է քաղաքացիությունից:

Տեղեկություններ կան, որ ավելի քան 300 ադրբեջանցի կին և երեխա այս պահին գտնվում են այդ խմբավորումների կազմում, որոնք ևս սպանվում են մարտերի ժամանակ: Երեխաներից միայն մեկին է հաջողվել վերադարձնել Ադրբեջան, մնացածի մասին դեռ տեղեկություն չկա:

Վերջին 5 տարիների ընթացքում զոհված ադրբեջանցիների պաշտոնական թիվը 900 է: Եթե պաշտոնապես երկրի ԱԱԾ-ն խոսում է այս թվերի մասին , ապա բարդ չէ գլխի ընկնել, որ դրանք իրականում ավելի շատ են:

Իսկ Ադրբեջանում դատապարտվում են միայն նրանք, ովքեր չեն կատարել երկրի ղեկավարի հրամանները, քանի որ շատ են եղել դեպքեր, երբ ահաբեկչական խմբավորման շարքերում կռվող զինվորները ապաստան են գտել հենց Ադրբեջանում ու երկրի ղեկավարությունը նույնիսկ ինտերպոլին չի հանձնել այդ ահաբեկիչներին:

Սա իր հերթին ապացուցում է, որ Ադրբեջանը ահաբեկչությանը աջակցող այն երկրներից է, որը օգնում է ահաբեկիչներին և մարդաքանակով , և զենք-զինամթերքով: Շատերին նույնիսկ իրենց կամքից անկախ են ուղարկում, մեծ մասի հետ ուղարկում են նաև ընտանիքի անդամներին:

Կանանց բռնաբարում են, մի քանի անգամ ամուսնացնում են տարբեր ահաբեկիչների հետ, երեխաներին նույնպես բռնաբարում և սպանում են:

 

Աշոտ Ասատրյան