Ներկայացնում ենք Ամանդայի պատմությունը: Երբ նա 3 ամսական էր, նրա հետ դժբախտություն պատահեց: Մի անգամ ծնողները լսեցին, որ իրենց դուստրը գիշերը բազմոցից ընկել էր օդի խոնավեցուցիչի վրա:
Երեխան երրորդ աստիճանի այրվածքներ էր ստացել, նրան անհապաղ հիվանդանոց տարան: Հիվանդանոցի բուժքույրն իր երեխայի պես խնամեց փոքրիկին:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հոգատար բուժքրոջ տվյալները չմնացին, միայն նրա հետ լուսանկարը պահպանվեց: Նա երդվեց իրեն, որ պարտադիր կգտնի բարի բուժքրոջը և անձամբ շնորհակալություն կհայտնի հոգատարության համար:
Դպրոցում աղջկան մշտապես ծաղրում էին վնասված մաշկի պատճառով: Ամեն անգամ տուն գնալով՝ աղջիկը լաց էր լինում՝ իրեն սեղմելով բուժքրոջ հետ լուսանկարը:
Մեծանալով՝ Ամանդան դիմեց պլաստիկ վիրահատությունների՝ սպիները և կարերը քողարկելու համար:
Միայն 38 տարի անց տուժածին հաջողվեց մանրամասներ գտնել անհայտ փրկչի մասին: Բուժքրոջ անունը Սյուզան Բերգեր էր, Facebook-ի միջոցով Ամանդան անձամբ կապվեց նրա հետ:
Նրանք պայմանավորվեցին հանդիպել նույն հիվանդանոցում, որտեղ Սյուն հոգ էր տանում աղջկա մասին: Նրանք արցունքները զսպել չկարողացան: