«Շահը գնաց», «Իմամը եկավ»՝ այսօրվա պարսկերեն օրաթերթերի գրեթե բոլոր առաջնորդողներն այս մասին են:
Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնին շուրջ 15 տարի արտերկրում ծավալած գործունեությունից հետո 1979թ. փետրվարի 1-ին Ֆրանսիայից վերադառնում է Իրան, իսկ մի քանի օր անց արդեն ազդարարվում իսլամական հեղափոխության հաղթանակը: