Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Իդլիբիում թուրքական զինուժի կողմից կիրակի օրը դեռեւս, հասցված ավիահարվածների մասին լուրերը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը: Պատասխանելով լրագրողների հարցերին, Պեսկովն ասել է, որ կիրակի օրը Իդլիբում հասցված ավիահարվածների մասին լուրերի առնչությամբ ինքը տեղեկություններ չունի, թե որտեղից են դրվել շրջանառության մեջ, ուստի եւ զերծ կմնա դրանց մեկնաբանումից: