Երկու օր առաջ, երբ «Ադրբեջանի մարզերի 2014-2018 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրի» իրականացման չորրորդ տարվա արդյունքներին նվիրված խորհրդաժողովի բեմից Իլհամ Ալիևը հայտարարում էր, որ Ադրբեջանը «կվերականգնի» իր տարածքային ամբողջականությունը, և «ազատագրված» տարածքներում կկառուցվեն նոր քաղաքներ և բնակավայրեր, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Բայրամ Սաֆարովն իր հանգիստ քուն էր վայելում դահլիճում․