Դիվերսանտ-ահաբեկիչ ադրբեջանցի սպան տեսանյութի միջոցով փորձում է աջակցել թուրք զինվորներին:
2015 թվականին Թալիշի շրջանում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու ժամանակ ադրբեջանցի սպա Քյամիլ Մուսավին կորցրեց մեկ աչքը և մեկ ոտքը: Հայկական բանակի զինծառայողները չներեցին թշնամու ահաբեկիչ սպայի հարձակումը և որպես պատիժ զրկեցին նրան մեկ աչքից, որպեսզի ամբողջ կյանքում, հայելու մեջ նայելուց, նա հիշի, որ չի կարելի հարձակվել խաղաղ ծառայություն իրականացնող զինվորների վրա: Սպան ադրբեջանական բանակի ոչ ավել ոչ պակաս հետախույզ էր՝ ավագ-լեյտենանտ զինվորական կոչումով:
Իրեն վստահված առաջադրանքը տարիներ առաջ ձախողելուց հետո Քյամիլը դարձավ ազգային հերոս: Ռամիլ Սաֆարովից հետո մենք իհարկե չենք զարմանում նման դեպքերից, սակայն մարտական գործողությունը ձախողած հերոս սպա ունենալ մեկ քայլ առաջ էր Ադրբեջանի համար:
Ավագ-լեյտենանտին այնքան են հերոսացրել, որ վերջինս մտածում է, թե ինքը նույնիսկ կարող է այլ զինվորների ոգեշնչման աղբյուր դառնալ: Տեսանյութի մեջ մեկ աչքանի «հերոսը» կոչ է անում թուրք զինվորներին կռվել հանուն հայրենիքի ու չխնայել կյանքը, սա ավելացնում է, որ ինքը մատրաստ է նաև իր մարմնի մյուս մասերը կորցնել հանուն թուրք ժողովրդի:
Հիմա երևի թուրք զինվորները նստած մտածում են՝ արդյո՞ք իրենք ցանկանում են մեկ աչքով ապրել: