Օրինակ՝ Ռիո դե Ժանեյրոյի հայտնի Հիսուսի արձանն աշխարհի ամենահայտնի, Բրազիլիան բնորոշող սիմվոլներից մեկն ա, ոնց որ Նյու Յորքի Ազատության արձանը, Փարիզի Էյֆելյան աշտարակը, Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասները կամ Լոնդոնի Բիգ Բենը։ Արձանը նաև հայտնի զբոսաշրջության վայր ա։

 


Եթե որևէ հայի հարցնեն՝ Հիսուսի արձանը լա՞վն ա, հաստատ կրոնական թեմատիկայի փաստարկը իրա պատասխանում կլինի ամենավերջինը, այսինքն՝ պատասխանը կլինի զուտ էսթետիկական նկատառումներից ելնելով։
Հիմա եթե Երևանում խաչով շենք կառուցվի (ինչում ահագին կասկածում եմ), ինչո՞ւ դա չի կարա դառնա Երևանի ամենահայտնի սիմվոլներից մեկը, ոնց որ Ռիոյի Հիսուսի արձանը, ու նույնիսկ զբոսաշրջության կենտրոն։

 


Ու ինչի Ռիոյի Հիսուսի արձանը միանգամայն նորմալ ընդունող ու դրանով հիացող հայը հիմա, ֆեյսբուքյան սովորույթի համաձայն, ուզում ա հերթական անգամ բալկոնից մի քիչ քցվի էդ երևանյան շենքի էսքիզը տեսնելուց։
Եթե խնդիրը զուտ կրոնական թեմատիկան ա, ուրեմն՝ Ռիոյի արձանն էլ պետք ա նույնչափ մերժելի լինի, ոնց որ էս շենքի էսքիզը, բայց էս շենքի վրա խնդացողներից քանի՞սն ա խնդում նաև Ռիոյի հայտնի արձանի վրա։ Կարծում եմ՝ ոչ ոք․․․