Կնոջ և տղամարդու հարաբերությունները բվականաին բարդ են: Նայց կան ընդհանուր հանգամանքներ, որոնք հանդիպում են բոլոր զույգերի դեպքում:
Տղամարդիկ կարող են մի փոքր երջանկացնել իրենց կանանցէ հետևելով այս խորհուրդներին:
Ձեր սիրելիին անունով դիմեք: <<Կյանք>>, <<սիրտ>>, <<մուկիկ>> ու նման տարածված մականունները կանանց այնքան էլ չեն շոյում, ինչպես իրենց սեփական անունը:
Մի ուշացեք, եթե պայմանավորվել եք: կան կանայք, որ կսպասեն իրենց սիրեցյալի բավականին երկար ժամանակ, բայց բոլոր կանայք կարծում են, որ եթե տղամարդը գալիս է ժամանակին, ապա նրա մտադրություններն իրոք լուրջ են:
Միշտ պահեք խոստումը: Խոսքերը ոչինչ չարժեն, եթե չկան քայլեր: Կանայք չկատարված խոստումն ընկալում են որպես սուտ ու խաբեություն:
Լսեք ձեր կնոջը: Կանայք շատ են սիրում խոսել և շատ հաճախ զրույցի ընթացքում փորձում են ձեզ ակնարկել ձեր բացթողումների մասին: Կնոջ խոսակցությունն ուղղակի չէ, այն լսելով կգտնեք նրա ցանկությունների բանալին: