ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, թե Իտալիայի ոստիկանությունը Հռոմում «պաշարել է» իր հյուրանոցային սենյակը ձերբակալելու նպատակով:

 

Ըստ Փաշինյանի' ոստիկանական գործողության համար հիմք է ծառայել Ինտերպոլի միջոցով 2008 թվականից իրեն որոնելու փաստը:

 


Հայտնում ենք, որ 01.07.2009թ․ Նիկոլ Փաշինյանի' ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո՝ 21.07.2009թ., նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկացրել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը, ապա Գլխավոր քարտուղարության կողմից տեղեկացվել են բոլոր անդամ պետությունները: