Նախօրեին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է «կրեմլյան զեկույց» անվանումը ստացած փաստաթուղթը, որում ներառված Վլադիմիր Պուտինի հետ կապ ունեցող պետական պաշտոնյաների ու օլիգարխների ցանկը: Ցանկում, որն անվանում են նաև «Պուտինի ցուցակ», ընդգրկված են Ռուսաստանի նախագահի 43 օգնականներ, այդ թվում՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, կառավարության 31 անդամներ, այդ թվում Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Փաստաթուղթը, ըստ էության, հանդիսանում է անցյալ տարվա օգոստոսին կոնգրեսի հաստատած և Դոնալդ Թրամփի ստորագրած ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի տրամաբանական շարունակությունն է: Նշվում է, որ փաստաթղթում ներառված է 210 անուն, որոնցից 114-ը բարձրաստիճան պաշտոնյա ու պետական ընկերության ղեկավարներ են և 96 օլիգարխ, հայտնում է «Բի-բի-սի»-ն: Զեկույցում նշվում է, որ ցանկում ներառվել են 1 միլիարդ դոլարից ավելի կարողություն ունեցող գործարարները:
«Կրեմլյան զեկույցում» ներառված են խոշոր գործարարների թվում են Ալիշեր Ուսմանով, Ռոման Աբրամովիչը, Օլեգ Դերիպասկան, Սուլեյման Քարիմովը և Յուրի Միլները, ովքեր մինչ օրս պատժամիջոցների տակ չէին: Ցուցակում են նաև' «Կասպերսկի լաբորատորիայի» հիմնադիր Եվգենի Կասպերսկին, «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը, բանկիրներ Անդրեյ Կոստինը, Պյոտր Ավենը և Օլեգ Տինկովը, ինչպես նաև «Նորիլսկյան նիկելի» համասեփականատեր Վլադիմիր Պոտանինը:
Bloomberg-ի փոխանցմամբ' ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) ընդգրկվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «Կրեմլյան զեկույց»-ում: Ֆիննախն ընդգծել է, որ ցանկում նշված անձինք ԱՄՆ պատժամիջոցների տակ չեն հայտնվում և չեն ենթարկվի որևէ արգելքի կամ սահմանափակումների այդ ցանկում ընդգրկվելու հետևանքով: Ինչպես նշում է Bloomberg-ը, չնայած ցանկում հայտնված անձինք չեն հայտնվում պատժիչ միջոցների տակ, ինչպիսին է հաշիվների սառեցումը կամ վիզաների արգելքը, նրանց ներառումը կարող է հետ կանգնեցնել ԱՄՆ-ում և Եվրոպայում գտնվող բանկերին և այլ կառույցների նրանց հետ բիզնես վարելուց:
Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը հայտարարել է,որ ԱՄՆ-ի հակառուսական նոր պատժամիջոցները, եթե դրանք սահմանվեն, կարող են վերաբերել ՌԴ-ից դուրս գտնվող ընկերությունների: Հարվածի տակ կարող են հայտնվել այն ընկերությունները, որոնք համագործակցում են ՌԴ պաշտպանական-արդյունաբերական համալիրի հետ: «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքն արտասահմանյան կառավարություններին հարկադրել է հրաժարվել Ռուսաստանից միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկայի գնումից, ուստի անձնական պատժամիջոցների սահմանում կարող է եւ չպահանջվել:
Թրամփի վարչակազմը Կոնգրեսին ծանուցել է, որ տվյալ պահին նոր պատժամիջոցներ չի սահմանելու Ռուսաստանի նկատմամբ: Սակայն փաստնեք, որ Նահանգները ցանկացած պահի կարող է կիրառել պատժամիջոցներ ռուսական մի շարք պաշտպանական, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հետ գործակցող ընկերությունների ու երկրների համար: Այդպիսով, Նահանգները կատարում է Հայաստանի համար բազմաշերտ նշանակության քայլ:
Հայաստանի համար կենսական նշանակության խնդիր է շոշափում ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականությունը ՌԴ պաշտպանական ձեռնարկությունների հանդեպ: Վաշինգտոնի հետ հարաբերության լարումը ՀՀ համար կլինի խիստ վտանգավոր բոլոր առումներով:
Ռուսաստանի հետ հարաբերությունը՝ Հայաստանն ունի նոր հարաբերությունների, նոր հնարավորությունների և ուղղությունների կենսական անհրաժեշտություն:
Հայաստանն ունի նոր հարաբերությունների, նոր հնարավորությունների և ուղղությունների կենսական անհրաժեշտություն, ընդ որում՝ հնարավորինս արագ, քանի որ այս գործընթացից հնարավոր է տուժեն նաև ՀՀ համար կարևոր նշանակություն ունեցող անձիք և ընկերություններ. չպետք է մոռանանք, թե ՀՀ տնտեսության մեջ ինչ ներգրավվածություն ունի Սամվել Կարապետյանն ու «Տաշիր գրուպը»: