ՀՀ ԶՈւ երի 26 ամյակի միջոցառումները այսօր եզրափակեցինք։ Այսօր մեզ ընդունեց նաև Գլենդել քաղաքի քաղաքապետ, պարոն Վարդան Կարպետյանը։ Շնորհակալություն պարոն քաղաքապետին համայնքի կողմից կազմակերպված փայլուն միջոցառումների համար։
2018 թվականի հունվարի 28 ին Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը Իրանահայ միության հետ համատեղ Լոս Անջելեսի Գլենդել քաղաքում կազմակերպել էին Հայաստանի զինված ուժերի կազմավորման 26 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ներկայացուցիչներ, դիվանագետներ, ինչպես նաև Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականներ։ Ներկաներին ԶՈւ անցած ճանարհն ու ձեռքբերումները ներկայացրեցին ապրիլյան քառորյա պատերազմին մասնակիցներ, մարտական խաչի ասպետներ՝ Մարատ Պետրոսյանը և Նարեկ Մալխասյանը։
Պաշտոնական մասից և ելույթներից հետո հետևեց նաև միջոցառման Գեղարվեստական մասը։