Ներկայացնում ենք 17-ամյա Դանա Սքաթոնին՝ Փենսիլվանիայից: Նա հաջողությամբ հանձնեց քոլեջ ընդունվելու քննությունները, այնտեղ մեկ տարի սովորեց, սիրելի մարդուն հանդիպեց: Երբ հայտնի դարձավ, որ Դանան հղի է, նրա ընտանիքը դա բացառապես դրականորեն ընդունեց:
Աղջկա 6 եղբայրներն ու քույրերը պատրաստակամություն հայտնեցին նրան օգնելու երեխայի հարցում, իսկ երիտասարդը երջանկությունից կորցել էր գլուխը: Սակայն աշնանը, երբ Դանան հղիության 7-րդ ամսում էր, հասկացավ՝ ինչ-որ բան այն չէ…
Սկզբում Դանան ընդհանուր հիվանդոտությունը և թուլության նոպաները վերագրում էր իր վիճակին, սակայն հետո խեղճի ոտքերը սկսեցին քիչ-քիչ քարանալ:
Դանան մոր հետ անհապաղ հիվանդանոց գնաց: Զննելուց հետո բժիշկներն ուսանողուհուն սարսափելի ախտորոշում հայտնեցին:
Դանայի մոտ գլխուղեղի չարորակ գլիոմա հայտնաբերեցին: Մասնագետների խոսքով՝ բժշկական պրոցեդուրաներից հրաժարվելու դեպքում աղջկան մնացել էր ապրելու 3 ամսից ոչ ավել:
Ռադիոթերապիայով այդ ժամկետը հնարավոր էր երկարաձգել մինչև 9 ամիս: Ցավոք, ավելին բժիշկները խոստանալ չէին կարող: Քաղցկեղի այդ տեսակը բուժում չունի:
Դանան չէր ուզում ռադիոթերապիա սկսել մինչև երեխայի ծնունդը՝ նախընտրելով օրգանիզմի վրա ազդեցության հետ կապված ռիսկերը նվազեցնել իոնացնող ճառագայթմամբ: Մասնագետներին միանգամից չհաջողվեց մտափոխել ապագա մորը:
Ուսանողուհին նրանց խորհրդին հետևել համաձայնվեց միայն, երբ ամբողջովին թուլացել էր: Հետագա դանդաղումը կվնասեր ոչ միայն իրեն, այլև երեխային:
Փոքրիկ Մարին լույս աշխարհ եկավ հունվարի 4-ին կեսարյան հատումով, քանի որ կինը չափազանց թույլ էր ծննդաբերելու համար:
Ծնվելիս երեխան ընդամենը 2 կգ էր կշռում, առաջին օրերն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում անցկացրեց: Հիմա երեխայի հետ ամեն ինչ կարգին է:
Հիմա Դանան ռադիոթերապիայի կուրս է անցնում: Երիտասարդ մայրը հույս ունի ապրել մինչև իր երեխայի մեկ տարեկան դառնալը:
Գեղեցկուհու հույսերը կարող են արդարանալ: Բժշկական պրոցեդուրաների ազդեցությամբ հիվանդության որոշ ախտանիշներ սկսում են նահանջել: Վերջերս Դանան նորից շարժեց ձախ ոտքը և ձախ ձեռքը:
Կինը չի հուսահատվում, հույս է տալիս նաև իր եղբայրներին և քույրերին: «Իմ պայքարն արդեն հաղթանակով է ավարտվել»,- ասում է երիտասարդ մայրը՝ դստերը նրբորեն կրծքին սեղմելով: Դանան համոզված է՝ հիմա, երբ բժշկական պրոցեդուրաները չեն սպառնում իր երեխայի առողջությանը, բժիշկները հաստատ կկարողանան հրաշք գործել: