«Բավական չէ իր Ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ Զինվորը լինել»։
Գարեգին Նժդեհ
Հայ զինվորն ու սպան հաղթանակով են կերտել ազգային բանակի ծնունդը, հաղթել են, երբ պարտությունը թվացել է անխուսափելի, երբ հաղթանակը հավասար է եղել հրաշքի։ Հաղթել են նաև խաղաղ բանակաշինության տարիներին՝ կառուցել են, զորացրել, արդիականացրել։
Սպան զինվորին է փոխանցել իր քաջությունը, հայրենասիրությունը, ոգին, պարտքի ու արժանապատվության զգացումը, օրինակ է ծառայել իր առաքինությամբ, վարքով ու կեցվածքով։ Զինվորը բանակ է բերել իր կամքը, արիությունը, որդիական սերը սեփական երկրի հանդեպ։
Հավերժ հիշատակ, փառք ու պատիվ հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր քաջորդիներին։
Ուժ ու եռանդ մեր բոլոր զինծառայողներին։
Թող միշտ հպարտությամբ դիմավորենք ազգային բանակի օրը։