Ամբողջ աշխարհում շարունակվող աննախադեպ ահաբեկչական սպառնալիքի առկայությամբ, Մերձավոր Արևելքում չդադարող պատերազմների ու դրանց հետևանքով գրանցվող նորանոր կոտորածների, հիասթափությունների, հումանիտար աղետների ֆոնին, մեր երկրի ոչ բարեկամ հարևանների՝ օրեցոր աճող ագրեսիվ վարքի պայմաններում Հայաստանի ու Հայ ժողովրդի անվտանգ ընթացքի ՄԻԱԿ անդավաճան երաշխավորը Հայոց բանակն է:

 

Եվ ուրեմն, շնորհավո՜ր Հայրենիքի խաղաղ ու անվտանգ հավերժությունն ապահովող նախկին, ներկա և ապագա բոլոր զինծառայողների տոնը, հպարտության անսպառ աղբյուր՝ անպարտելի Հայոց բանակի օրը:

 

Արմեն Պետրոսյան