1945 թ.-ի այս օրը խորհրդային զորքերի կողմից ազատագրվեց գերմանական ամենամեծ և ամենաերկար գոյատևած համակենտրոնացման ճամբարը' Աուշվից-Բիրկենաուն, ավելի հայտնի՝ Օսվենցիմ անունով։ Այն գոյատևեց 1941-45 թթ. և գտնվում էր ֆաշիստների կողմից օկուպացված լեհական Օսվենցիմ քաղաքի մոտ։ 4 տարվա ընթացքում ճամբարում սպանվեց ավելի քան 1 միլիոն 400 հազար մարդ, որոնցից 1 միլիոնը՝ հրեաներ։
Ճամբարի ազատագրման օրը ՄԱԿ-ի կողմից սահմանվոց որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի համաշխարհային օր։
1947 թ.-ին ճամբարի տեղում կառուցվեց թանգարան, որն այսօր մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։
Հ.գ. Ճամբարի մուտքի դարպասների վրա գերմաներենով գրված էր. «Arbeit macht frei», որը թարգմանաբար նշանակում է «Աշխատանքն ազատ է դարձնում»: