Արդարադատության նախարարությանը պատկանող 41-րդ նոտարական գրասենյակին հարակից տարածքում պայթյուն է գրանցվել: Զոհերի մասին պաշտոնական տեղեկություն չկա, միայն մեկ վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց:
Երևի սա Ադրբեջանի պատմության մեջ այն հատուկ դեպքերից է, որը այս անգամ չեն կապում հայկական հետախուզության կամ Հայաստանի համար աշխատող ադրբեջանցի լրտեսների հետ:
Պատճառը մեկն է, քանի որ դեպքը տեղի է ունեցել Բաքվում, և հայտարարել, թե «հայերը հասել են նույնիսկ Բաքու», մի փոքր սխալ կհնչեր, ու հզոր պետության մասին հեքիաթները կկորչեին: