Գրեթե վստահ եմ, որ Սիրիայի հարցում Թուրքիան ու ԱՄՆ-ն ոչ մի հակասություն չունեն։ Որքան էլ իրար հասցեին մեղադրանքներ ու անգամ վիրավորանքներ հնչեցնեն։ Համենայն դեպս փաստ է, որ քրդական 30 հազարանոց բանակ ստեղծելու Վաշինգտոնի «ցանկությունն» էր, որ Էրդողանին Աֆրին ներխուժելու լավ առիթ տվեց։
Անգամ, որոշ իմաստով, լեգալիզացրեց այդ հարձակումը։
Դե Ռուսաստանն էլ, էշի ականջում քնած, երևի լուրջ հավատում է, որ Թուրքիան ու ԱՄՆ֊ն էսա ուր որ է պատերազմելու են իրար դեմ։ Արդյունքում քրդերը տուժեցին՝ որ մեկի կողմից օգտագործվեցին, երկրորդի կողմից խաբվեցին (քցվեցին), իսկ երրորդի կողմից էլ հիմա կոտորվում են։ Ահա գերտերությունների հետ խաղեր խաղալու արդյունքը։ Ստեղ են ասել, թե կատվի խաղը մկան մահն է։
Հրանտ Մելիք-Շահնազարյան