Էն որ ծխելու դեմ պայքարը պետք է լինի նպատակաուղղված և համապարփակ, անխոս, քննարկման ենթակա չէ: Բայց տոտալ արգելող մեխանիզմները, առավել ևս աստղաբաշխական թվերի հասնող տուգանքները, ուղղակի անընդունելի են: Օրինակ, ինչպես ենք պատկերացնում ծխելու համար տույժեր, որոնք մի քանի անգամ գերազանցում են նվազագույն աշխատավարձի շեմը: Եթե օրենքը հետևողականորեն կիրառվեց, գոնե, սկզբնական շրջանում բազմաթիվ մարդիկ՝ հիմնականում անապահով խավի ներկայացուցիչներ՝ կանգառում, վերալակում կամ որևէ այլ տեղ ծխելու համար հարկադրված կլինեն մեծ տուգանքներ վճարել:
Մյուս կողմից, այսօր անգամ հասարակական տրանսպորտից հնարավոր չեղավ ի սպառ վերացնել ծխելը, երբ դա օրենքի իմպերատիվ պահանջ էր: Վարորդների մեծ մասը շարունակում է անարգել ծխել: Իսկ փակ հասարակական վայրերում՝ սրճարանների, բարերի մեծ մասում չկան չծխողների համար նախատեսված սրահներ: Տվյալ դեպքում ավելի ողջամիտ է նախնական փուլում տնտեսավարողների առջև իմպերատիվ պահանջ դնել ծխախոտի ծխից ամբողջությամբ մեկուսացված սրահներ ունենալը: Համոզված եմ, որ այսօրինակ շատ հարցեր պետք է վերանայվեն նախագծում, հակադարձ էֆֆեկտներից խուսափելու համար: Իսկ ծխելու դեմ պայքարի գործում ինձ միանշանակ ակտիվիստ եմ համարում, դա կփաստեն իմ շրջապատի մարդիկ:
Գերասիմ Բասեղյան