1.Ինչու պետք է հանդուրժենք հասարակական տրանսպորտի սրահը ծխով ողողող վարորդին
2.Ինչու պետք է հանդուրժենք կանգառում տրանսպորտ սպասելիս ուրիշի արտանետած ծուխը շնչելը և հետո ծխախոտի մնացորդը մեր ոտքերի մոտ գցելը
3. Ինչու պետք է սրճարանից տուն վերադառնալով ծխահարված շորերը միանգամից ուղղորդենք լվացքի մեքենա, իսկ վերարկուն դրսի պարան հոտազերծվելու
4.Ինչու պետք է նախակրթական համալիրների, դպրոցների, որտեղ մեր և ձեր երեխաներն են, տարածքներում ծխեն, նույնը վերաբերում է նաև՝ հիվանդանոցներին
5.Ինչու պետք է պիցցայի սիրահար մեր երեխաները ուտեստը վայելելուց անպայման շնչեն կողքի սեղանին ծխող պարոնի կամ տիկնոջ արտանետած ծուխը….
Մի խոսքով՝ «ինչուները» շատ են, սիրում ենք զարգացած երկրների օրինակները մեկմեկու աչք մտցնել և ձգտում ենք զարգանալու, բայց նույն ԱՄՆ-ում եթե հանրային վայրում ծխախոտ կպցնես, հարցը տուգանքին և «Փոլիս»-ին չի հասնի, քաղաքացիներն իրենք «շան օյին կդնեն» ծխողի գլխին: