Նախատեսվում է Լոնդոնում միջուկային համաձայնության վերաբերյալ հանդիպում-քննարկում անցկացնել ԱՄՆ-Եվրոպա (ի դեմս' Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի) ձևաչափով։
Ամենայն հավանականությամբ, Միացյալ Նահանգները կփորձի ձեռքի տակ եղած հնարավոր ու անհնար բոլոր միջոցներն ու լծակներն օգտագործելով որոշակի ճնշումներ բանեցնել եվրոպական առաջատար երկրների վրա' միջուկային համաձայնությունը վերանայելու կամ գոնե ձևակերպումներում իրեն ձեռնտու արդյունքների հասնելու համար։
Այլ հարց է, թե ինչքանով է Եվրոպան պատրաստ զիջումների գնալ կամ դիմակայել ԱՄՆ-ին։ Թե ինչպես կընթանան քննարկումները և ինչ արդյունքներ կգրանցվեն, պարզ կլինի հընթացս, բայց մի բան ակնհայտ է․
Եվրոպայի համար կարևոր է զարգացող և կանխատեսելի Իրանը, մի Իրան, որի հետ Եվրոպան կկարողանա երկխոսության ճանապարհով զարգացնել հարաբերությունները։ Իսկ միջուկային համաձայնության վերանայումը կամ չեղարկումը, ինչպես նշում են իրանական կողմից, նրանց կստիպի, որպեսզի իրենք էլ վերանայեն միջուկային ծրագրերը և կատարեն քայլեր, որոնց հետևանքները կանխատեսելը բարդ կլինի։