Առողջ ազգ ունենալու համար առաջին հերթին պետք է ունենանք առողջ նյարդային համակարգ․ դա կփաստի ցանկացած բժիշկ: Դրսում ում տեսնում ես, նամռոտ, տխուր, օրվա հացի մասին մտացող, երկրում թանկացումներ են, աշխատավարձերը ցածր են, ամեն երկրորդը վարկերի տակ ճռռումա, մարդիկ, դժգոհ իրանց կյանքից, չեն ապրում, այլ գոյատևում են: Ո՞նց մարդը կարող է առողջ մնալ այդքան խնդիրների հետ մեկտեղ։

 

Սա պետք է դառնա պետության առաջնային խնդիրը, ոչ թե ծխելը կամ աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելը: Ամեն նոր առաջարկվող օրենքին մարդիկ բացասական են վերաբերվում, ու դա ունի բացատրություն․ մարդկանց կյանքը հեշտացնելու համար ոչ մի օրենք չի առաջարկվում: Ուզում ենք նման լինենք Եվրոպաներին առանց հասկանալու, որ եվրոպացին հայի չափ վարկ ու հոգս չունի, իրանք աշխատում են, ստանում են գումար, կարողանում են պահել ընտանիք: Առողջ սերունդ չի կարա լինի, եթե ընտանիքի հայրը ստիպված է աշխատել 2-3 տեղ, որ կարողանա հասցնի՝ վարկերը մուծի, ուսման վարձը մուծի ու դեռ ընտանիք կերակրի:

 


Միգուցե վերանայե՞ք երկրում առկա խնդիրները, փորձեք մարդկանց կյանքը թեթևացնել՝ նվազեցնելով վարկերի տոկոսները, բարձրացնելով աշխատավարձերն ու թոշակները, հետո նոր խոսեք ծխելու վնասի մասին: Եթե մարդը նորմալ կարողանա ապրել, երբեք չի դժգոհի ձեր առաջարկվող առողջ ապրելակերպից:
Ապագայի մասին մտածելիս ներկան մի մոռացեք...