Այսօրվա ցեղասպանությունների վրա մենք աչք ենք փակում այնպես, ինչպես մեր ցեղասպանության ժամանակ՝ աշխարհը։
Այսօր աշխարհում ընթացող 5 ցեղասպանություն կա։ Ռոհինգյաների ցեղասպանությունը Մյանմարում, Նուերներինը՝ Հարավային Սուդանում, Քրիստոնյաների և մուսուլմանների ցեղասպանությունը Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում, Դարֆուրցիներինը՝ Սուդանում, Եզդիներինն ու քրիստոնյաներինը Իրաքում ու Սիրիայում։ Եզդիներինը միայն վերջերս ճանաչեցինք։ Տարբեր ցեղասպանությունների մասով տարբեր մակարդակի հայտարարություններ ու ելույթներ եղել են, սակայն միայն գործադիրի կողմից։ Այսքանը։
Հիմա ուզում եմ հասկանալ։ Երբ մենք մեղադրում ենք աշխարհին, որ մեր Ցեղասպանության ժամանակ ոչինչ չարեցին կանխելու, կամ ճանաչելու համար, մենք հիմա ինչո՞վ ենք տարբերվում անտարբեր աշխարհից։ Հլա իրանք ցեղասպանություն չէին տեսել, իսկ մենք...