Միանշանակ է, որ առաջիկա տարիներին Նախիջևանի շուրջ զարգացումները դառնալու են տարածաշրջանային կարևորագույն հարցերից մեկը։

 

Այստեղ կա հետաքրքիր առանձնահատկություն. նախիջևանյան թեմատիկան տեղեկատվական դաշտում հիշատակվում է գլխավորապես երկու հարթություններում՝ ռազմական, ռազմատեխնիկական և կոմունիկացիոն-ինտեգրացիոն, տնտեսական։ Ընդ որում, եթե ռազմական, ռազմատեխնիկական ոլորտն ասոցացվում է հիմնականում Թուրքիայի հետ, ապա հաղորդակցական-տնտեսականը՝ Իրանի հետ։

 

Մեկ կարևոր դիտարկում ևս. ի տարբերություն իրանական կողմի՝ Նախիջևանի գիտակրթական ոլորտում զգալի է Թուրքիայի դերը, տեղի երիտասարդության մի զգալի հատված իր կրթությունը և գիտական-մասնագիտական, աշխատանքային հետագա գործունեությունը կապում է հենց Թուրքիայի հետ։