Քիչ առաջ լսում էի հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը և հարցուպատասխանը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում։

 

Երկրի ղեկավարի խոսքը հանգամանորեն անդրադառնում էր մեզ հուզող բոլոր հարցերին։ Հայաստանը միջազգային պարտավորությունները կատարող, հավասարակշված քաղաքականություն վարող, բարեփոխումների ուղին բռնած, վստահելի, դինամիկ զարգացող, ժողովրդավար երկիր է. այս ամենը արտացոլված էր ՀՀ Նախագահի ելույթում։

 


Հատկապես ուշագրավ էին Նախագահի պատասխանները թուրք ևադրբեջանցի պատվիրակների հարցերին։ Երկրի ղեկավարը ի պատասխան նրանց հարցերի ևս մեկ անգամ նշեց, որ Հայաստանի հետ երբեք չի կարելի խոսել նախապայմանների լեզվով, իսկ Արցախն այլևս երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

 


Եվրոպական հեղինակավոր ամբիոնից հնչեց Հայաստանի Հանրապետության ուժեղ առաջնորդի ելույթ։ Առաջնորդ, որ այսօր արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը իրավամբ բարձրացրել է մի նոր մակարդակի։ Առաջնորդ, որ նախագահական պաշտոնավարման 10 տարիների ընթացքում արձանագրել է ՀՀ ձեռքբերումների բարձր նշաձող։