Նոր ինչ հիշեցի․․․ մի երկու ամիս առաջ համալսարանի ակը ողողված էր գիտնականներով ու գիտնական-wanna-be-ներով։ Ասում եմ տեսնես էդ մեծ գիտական պոտենցիալի կիզակետից քանի՞ գիտական հոդված, աշխատություն, գյուտ դուրս եկավ այս ընթացքում։ Ի վերջո, ասում էին, որ մի 1000 հոգի են։ 2 ամիսը քիչ չի էլի, որ 1000 գիտնական ու գիտնական-wanna-be-ներից գոնե մի երկու հիշատակման արժանի բան տրվեր գիտությանը։

Լավ, երևի շատ քիչ ժամանակ է անցել։ Մի 6 ամիս էլ սպասենք, վստահ եմ, որ կտեսնենք 100500 գյուտ ու գիտական հոդված։ Չենք կարող չտեսնել, չէ՞ որ մարդկանց այնպիսի ուսման ծարավ էր համակել, որ անգամ բանակ գնալու համար չէին կարողանում ժամանակ ճարել։ Բա գիտությունը՞, բա լուսավոր երեխեքի ուղեղները՞։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան