Թուրքական ԶՈՒ-ի և նրանց հովանավորյալ սիրիական ընդդիմադիր խմբավորումների կողմից Սիրիայի Աֆրին տարածաշրջանում իրականացվող ռազմագործողութան շրջանակներում, բացի բուն ռազմական բախումներից, լայն թափ է ստանում նաև քարոզչական պատերազմը:
Մասնավորապես, մի շարք սիրիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիան ակտիվացրել է ավիահարվածները Հալեպի հյուսիսային հատվածում:

 

Իսկ Աֆրինի ծայրամասերի ռմբակոծության ընթացքում տուժել են նաև ամերիկացի ռազմական հրահանգիչներ, որոնք այդ ժամանակահատվածում մասնագիտական աջակցություն էին ցուցաբերում քրդական ուժերին. տեղեկատվության համաձայն՝ ամերիկացի մասնագետներից երկուսը զոհվել են:
Պենտագոնը դեռևս չի արձագանքել նշված տեղեկատվությանը: