Բոլիվիան միակ երկիրն է, որ ծով չունի, բայց պաշտոնապես ունի ռազմածովային ուժեր: Բանն այն է, որ դեռևս 1879 թվականին Չիլիի հետ պատերազմում այդ երկիրը պարտվեց ու կորցրեց խաղաղօվկիանոսյան առափնյա հատվածը: Սակայն հանրային գիտակցությունը ոչ մի գնով չհաշտվեց կորստի հետ: Հիմա Բոլիվիայում ամեն տարի նշում են Ծովի օրը, իսկ քաղաքական գործիչներն իրենց ելույթներում մշտապես շեշտում են, որ մի օր կվերադարձնեն կորցված հողերն ու ջրերը: Ինչ վերաբերում է ռազմածովային ուժերին, ապա եղածն ընդամենը փոքրիկ նավեր են, որոնք նավարկում են գետերում և լճերում:


Այս ամենը շատ է հիշեցնում մեր «Ծովից ծով Հայաստանը», միայն այն տարբերությամբ, որ մենք նավատորմիղ չունենք, թեև այդ բացը լրացնելու համար երբեք ուշ չէ...


Հովիկ Չարխչյան