Սակայն նրա անունը համառորեն գաղտնի է պահվում։ Լրանում է նախագահ Սերժ սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, ուսիտ ապրիլին պետք է հայտնի լինի արդեն անունը։ Սակայն ինչպես արդեն ասել ենք, Սարգսյանը չի շտապում անուններ տալ ենթադրյալ վարչապետների պարագայում,մանավանդ որ ինքը հանդիսանում է յուրատեսակ խաղացող-մարզիչ այս պարագայում։ Ինքն էլ վճռորոշ դեր ունենալու թեկնածուի ընտրության հարցում, որոնց թվում է նաև հենց ինքը՝ Սարգսայանը։
Եթե Սերժ սարգսյանը որոշեց որ ինքն է վարչապետ լինելու, ապա ստացվում է որ էլիտայի ներսում վերադասավորումները բարեհաջող չեն ավարտվել։ կամ առնվազն ընթացքի մեջ են։ Էլիտայի տարբեր հատվածների կորպորտիվ շահերը չեն համընկել պետության շահերի հետ ու Սարգսյանը նորից ստանձնում է այդ տարբեր հատվածների միջև բուֆորի դերակատարությունը։ Եթե մեն դեպքում իր փոխարեն մեկ այլ թեկնածու է լինում, ապա ի պաշտոնե բազմաթիվ ֆունկցիաներ պետք է ունենա։
Փաստացի երկրում իշխանության իրականացման համար բազմաթիվ ֆունկցիաներով է օժտված լինելու ու ի տարբերություն նախագահի, որի գործառույթները զուտ սիմվոլիկ են, վարչաետը օժտված է լինելու լայն գործառույթներով։ այս պարագայում սակայն պետք է հստակ ֆիքսենք մեկ բան, որ վարչապետի պաշտնում բացի իրենից Սերժ Սարգսյանը նկատի է ունենալու մեկին, ում վստահում է երկրի քաղաքականությունը, քանի որ ինքը չի հեռանանլու քաղաքականությունից ու այսպես թե այնպես շարունակելու է մնալ երկրի ստվերային կառավարիչը։ Ու նրան պետք է այնպիսի թեկնածու, որը էլիտայի վերադասովորման ու իշխանության դիվերսիֆիկացման գործում ոչ թե կխանգարի այլ կօգնի իրականացնել ծանրագույն այդ գործընթացը։