Հայաստանի ազգային հավաքականի  և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում  հրաժեշտի խոսքով դիմել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին:

«Կցանկանայի իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացողներին, աշխատակազմին և, հատկապես, երկրպագուներին՝ իրենց սիրո և աջակցության համար: Ինձ համար մեծ պատիվ էր ձեր մեծագույն ակումբի հետ շահել Եվրոպայի լիգան: Ես միշտ մեծ գնահատանքով կհիշեմ այդ հիշողությունները: Ինչպես նաև կհիշեմ «կարիճ» հարվածով իմ գոլը, և ամեն անգամ խաղադաշտ դուրս գալիս «Whoa Մխիթարյան» երգը: Ես վայելել եմ ամեն րոպեն, որ անցկացրել և կիսել ենք միասին: Իմ կարիերայի այս շրջանում ես պետք է բավականություն ստանամ ինքս ինձնից և խաղամ: Շնորհակալություն: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ: Կյանքը շարունակվում է»,- գրել է ֆուտբոլիստը:

 

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը թվիթերի իր էջում հաջողություն է մաղթել Մխիթարյանին՝ գրելով.

«Մենք հաջողություն ենք մաղթում Հենրիխ Մխիթարյանին տեղափոխության կապակցությամբ և շնորհակալություն հիշողությունների համար»:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր: