Վրաստանում կան մի քանի սուրբ կովեր։ Դրանցից մեկն Ադրբեջանից ֆինանսավորվող Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս եկաթուղին է։ Շուրջ մեկ մլրդ դոլար են ազիկները ներդրել էս պրոյեկտի միայն վրացական հատվածում։
Ու երբ մարդ, դիցուք, Հայաստանից որեւէ քաղաքական գործիչ, «համահայկական, прости меня господи, ըդզվզման» շրջանակում մեկնում է Վրաստանի հատկապես հայաբնակ Ջավախք (իսկ ազգային փոքրամասնությունների հարցը Վրաստանի մյուս սուրբ կովն է) ու էն ադրբեջանական կապիտալով կառուցվող երկաթուղու կայարանի մոտից ՖԲ լայվ անում ու ասում Հայաստանի համար դրա վտանգների մասին, նա պետք է պատրաստ լինի, որ մյուս անգամ իրեն Վրաստանում հաստատ չեն ցանկանա տեսնել։
Իհարկե, արդարամիտ հոգու ճիչը վատ բան չէ, բայց քաղաքականության մեջ տեղ չունի։ Ու, ինչ-որ երկիր, հատկապես քաղաքական ակցիայով, գնալուց առաջ, պետք է կարդալ, իմանալ այդ երկրի մասին։
Հիմա, հարց պրիչո՞մ էստեղ Հայաստանի իշխանությունները, որոնց նույն գործիչը մեղադրում է՝ իր մուտքը Վրաստան արգելելու հարցում:
Հ․ Գ․ Երկաթուղու վտանգների մասին հազար անգամ գրվել ու ասվել է։ Բոլորը գիտեն դրանց մասին։ Լավ կլինի՝ իշխանությունները կամ նույն ու նմանատիպ գործիչները հստակ ու ալտերնատիվ առաջարկներ անեն, ոչ թե օդ կրակեն՝ մեկն ասելով ճար չունենք, իսկ մյուսը՝ մեղադրելով անճարներին։