Վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնում է Դավոս: Նա ինքնաթիռից լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և մակագրել.

«Դավոսի ճանապարհին»:

 

Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ միևնույն օդնավանում են Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խաչատուրյանը:

Նշենք՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Շվեյցարիայի Դավոս քաղաք` մասնակցելու Համաշխարհային 48-րդ ամենամյա տնտեսական ֆորումին:

Հիշեցնենք, որ Դավոսյան ֆորումին վերջին անգամ Հայաստանը մասնակցել է 2009թ.-ին: