Երկար վերլուծականների փոխարեն սա լավագույն բացատրությունն է, թե ինչ նպատակներ ունի Թուրքիան Սիրիայի հյուսիսում։
Կցված նկարում Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության տարածքում գտնվող տարրական դպրոցի ավարտական վկայականն է, որը տրվում է թուրքական իշխանությունների կողմից։ Այս առիթով անցյալ դեկտեմբերին սյունակումս գրել էի. «Եթե դուք կարծում եք, որ Թուրքիայի ներխուժումը Հս. Սիրիա ժամանակավոր բնույթ է կրում, ապա սխալվում եք։
Դիտարկումները ցույց են տալիս, որ թուրքական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում 2016թ. օգոստոսից ի վեր կյանքը կարգավորվում է թուրքական բյուրոկրատական ապարատի միջոցով։ Օրինակ, տարածքների ոչ ռազմական վերահսկողությունն իրականացնում է հարևան ԳազիԱնթեփի (պատմական Այնթափ) նահանգապետի և Ներքին գործերի նախարարության կողմից, իսկ կրոնական և ընդհանրապես հասարակական կյանքին առչվող շատ հարցեր գտնվում են Թուրքիայի Կրոնական հարցերի վարչության (Diyanet İşler Başkanlığı)կողմից։
Սա, բնականաբար, հուշում է, որ թուրքական կողմը դեմ չի լինի այստեղ ապագայում փոքիկ Կիպրոս կամ Հաթայ ունենալ»։
Շարունակությունը՝ այստեղ