Հաշվի առնելով հայկական ներքաղաքական փոփոխությունները, համաձայն որոնց՝ մեր երկիրն անցում է կատարում խորհրդարանական համակարգին, նախագահի պաշտոնն այսուհետ պետք է ունենա բարձր ներկայացուցչական բնույթ:

 

Չթերագնահատելով փոփոխված լիազորություններով նախագահի պաշտոնն ու պետական ապարատում դերակատարությունը՝ նախագահը պետք է լինի գրագետ, փորձառու, ծանրակշիռ մեկն, ով ճանաչելի և իր պաշտոնում ընկալելի կլինի նաև աշխարհի հայության համար և ոչ միայն...