Մեր արևելյան հարևաններին թվում է, թե քաղաքակիրթ աշխարհն էլ է իրենց քարոզած արժեքներով ապրում...
Պարզվում է, որ Ադրբեջանի արտգործ նախարար Մամեդյարովը Ֆրանսիայի կառավարությանը օրերս կոչ է արել արգելել Արցախի քաղաքացիների մուտքը Ֆրանսիա:
Հիշեցնեմ, որ նախորդ տարվա նոյեմբերին նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Ֆրանսիա՝ մասնակցելու «Արցախի օրերի» մեկնարկի միջոցառումներին, իսկ հունվարի սկզբին էլ ես էի մեկնել Ֆրանսիա՝ այդ միջոցառումների հաջորդ փուլին մասնակցելու նպատակով: Երևում է, որ մեր հարևանները շատ են նեղվել ու որոշել են Ֆրանսիային կոչ անել ոտնահարել մարդու համընդհանուր իրավունքներից մեկը՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը: