Հիմա էլ բանավեճը «ահավոր շատ մարդ էր հավաքվել» ու «էս ինչ քիչ մարդ էր հավաքվել»-ի շուրջ ա ։) Բայց ի՞նչ չափորոշիչներ են նման գնահատականների հիմքը՝ անհասկանալի ա։ Շարժումների տրամաբանությունը հուշում ա, որ կապ չունի՝ ինչքան մարդ ա հավաքվել։ Եթե խնդիրները մատչելի ու ամենակարևորը՝ ճիշտ են ձևակերպված, եթե թիրախները ճիշտ են ընտրված, եթե կիրառվող գործիքակազմը իրոք ցավոտ ա թիրախի համար, եթե էդ ամեն ինչը ավարտին հասցնելու վճռականություն ու արածիդ ճշմարիտ լինելու նկատմամբ հավատ կա, ապա էսօրվա 100-ը վաղը 10.000 կդառնա։ Եթե էս ամենը չկա, ապա էսօրվա հավաքված 100.000-ը կարա վաղը բարեհաջող տուն գնա՝ տակը մի գազել մարդ թողնելով։
Տարածված մոլորություն կա, որ փոփոխությունները հնարավոր են միայն որոշակի քանակի մարդկանց միաժամանակ փողոց դուրս գալու դեպքում։ Ի դեպ, էդ մոլորությունը տարածելու ու արմատավորելու գործում իր 5 լուման է ներդրել նաև Նիկոլը՝ իր «700.000 մարդ փողոցում ու 24 ժամ ռեժիմի հեռանալու համար» թեզով։ Ըստ այդմ էլ մարդիկ սկսել են գնահատել՝ շա՞տ մարդ կա փողոցում, թե՞ էնքան քիչ, որ ոչինչ չի փոխվի։ Ըստ էդ հաշվարկների էլ շատերը որոշում են՝ արժե՞ հիմա դուրս գալ փողոց, թե՞ դեռ չէ։ Ոմանք պատրաստ են 5.000 հոգի տեսնելուց հետո դուրս գալ, ոմանք՝ 10.000, կան նաև թեզին մինչև վերջ, անվերապահ հավատացողները, որոնց համար էդ թիվը 700.000-ն ա։ Նենց որ հիմա շատերը հենց «իրենց» եփած անհամ բորշն են ուտում ։) Հուսամ՝ էնքան անհամ ա, որ կթափեն էդ բորշը, քանի որ այն հավաքական «մենք»-ի համար շատ վնաս ա։
Հ․Գ, Այնուամենայնիվ, հետաքրքիր բան ա հանրային կյանքը… Մի 10 տարի առաջ մի բան ես խոսում, որը սկսում ա պտտվել, պտտվել ու գալիս ա տարիներ անց հենց քեզ վնասում ։)