Այսօր տեղեկություններ են տարածվում, որ Սիրիայի Իդլիբ նահանգի հարավում կառավարական ուժերի և իսլամական ծայրահեղ արմատական կառույցների զինուժի միջև տեղի ունեցող մարտերի արդյունքում Սիրիայի բանակը զիջել է մի շարք բնակավայրեր:
Ցավով պետք է նշեմ, որ այս պահի պատկերն Իդլիբի հարավում Բաշար ալ-Ասադի օգտին չի խոսում: Չնայած վերջին ժամերին Սիրիայի այս հատվածից եկող լրահոսը խոսում է կառավարական ուժերի չնչին առաջխաղացման մասին:
Ներկայացված քարտեզը փաստում է ուժերի ներկա դասավորվածությունը: