Գնաճի մասին մի նկատառում անեմ։
Ոչ խոսելու եմ գնաճի ցուցանիշից, ոչ առանձին ապրանքների գներից։
Սպասումների մասին եմ ուզում ասել։
Հանրապետության նախագահը հունվարի 10-ին խորհրդակցություն հրավիրեց՝ գնաճի ու դրա ազդեցությունը մեղմելու վերաբերյալ։
Ազգային ժողովն էլ ամսի 23-ին լսումներ է հրավիրել գնաճի թեմայով։
Իմ կարծիքով, թե՛ խորհրդակցությունը, թե՛ լսումները հակառակ էֆեկտ ունեն։ Դրանք գնաճային սպասումներ են ձևավորում։
Եթե գնաճի մասին շատ են խոսում՝ էն էլ իշխանության նախաձեռնությամբ, բարձր ատյաններում, դա ընկալվում է որպես անուղղակի մեսիջ, որ գնաճի հարցը լուրջ է, որ գները կարող են «թռնել»։
Իսկ գնաճային սպասումները կարող են իրո՛ք գնաճ սադրել (ոնց որ 2014-ի դեկտեմբերի փոխարժեքային խուճապն էր):
Չեմ ասում՝ ընդհանրապես պետք չի էդ մասին խոսել, բայց էս անհանգիստ հրապարակային աժիոտաժը օգուտ չի տալու։
Էդքանի փոխարեն պետք էր նախապես հասարակությանը նորմալ նորմալ նախապատրաստել Հարկային օրենսգրքի ու ԵԱՏՄ մաքսատուրքերի ազդեցության մասին, ու առանց ավելորդ աղմուկի՝ խոշոր տնտեսվարողներին զգուշացնել, որ «չառիթավորվեն»: