Հայաստանում բացի երթուղայինի վարորդներից էլի շատ աշխատակիցներ կան, որոնք տուժում են տարբեր տեսակ թանկացումներից: Մարդիկ, որպես այդպիսին աշխատում են՝ առավոտյան աշխատանքի են գնում, ընդմիջում են անում, երեկոյան տուն են գնում, բայց օրվա վերջում գումար չի մնում , որ տանեն տուն:

 

Տարբեր տեսակի միություններին անդամագրվելու ու հետները համագործակցելու արդյունքում ամեն ինչը արժեվորվեց , բացի մարդու աշխատանքը: Ամեն ինչի գները գնալով բարձրանում է , սակայն մի բան կա , որ նույնը մնաց կամ դեռ կպակասի, դա շարքային քաղաքացու ամսեկան աշխատավարձն է: Տեսնես այդպիսի մի միություն չկա, որտեղ մարդու աշխատանքը կգնահատեն ու կվարձատրեն նորմալ: