1. Պետք է հասկանալ, որ հաքերների համար գրավիչ թիրախ եք։ Երբեք մի ասեք՝ «դա ինձ հետ չի լինի»։
2. Գաղտնաբառերի կիրառում։ Գաղտնաբառ ընտրելիս օգտագործեք սիմվոլների, տառերի, թվերի համադրություն ու մի օգտագործեք միևնույն գաղտնաբառը մեկից ավելի հարթակների համար։ Մի հայտնեք ձեր գաղտնաբառը ուրիշներին, մի գրեք այն, և հատկապես մի գրեք այն թղթի վրա։
3. Ձեր սարքերը երբեք մի թողեք առանց հսկողության։ Եթե կարիք կա ինչ-որ ժամանակով հեռանալու սմարթֆոնի, պլանշետի կամ համակարգչի մոտից, անկախ նրանից, թե որքան ժամանակով եք հեռանում, անպայման կոդավորում դրեք, որ ոչ ոք չկարողանա այն օգտագործել։ Եթե կոնֆիդենցիալ տեղեկություններ եք պահում USB կրիչի կամ հիշողության արտաքին սարքի վրա, անպայման կոդավորեք դրանք։
4. Միշտ զգույշ եղեք էլեկտրոնային փոստով եկած հղումների ու ֆայլերի վրա սեղմելիս։ Եթե դա անսպասելի կամ կասկածելի է, ոչ մի դեպքում մի սեղմեք։ Ստուգեք URL հասցեն, որն ուղարկել են ձեզ. չարագործները հաճախ կիրառում են ուղղագրական մեկ սխալի հնարքը ձեզ վտանգավոր դոմեյն ուղղորդելու համար։
5. Եղեք զգոն բանկային գործարքներ կամ օնլայն գնումներ անելիս. դրանք պետք է կատարվեն ձեզ պատկանող սարքից ու ցանցից։ Լինի ընկերոջ համակարգիչ, թե անվճար WiFi՝ ձեր տվյալները կարող են պատճենվել։
6. Ձեր տվյալները պարբերաբար կրկնօրինակեք (back up) ու միշտ համոզվեք, որ հակավիրուսային ծրագիրը թարմացված է։
7. Ուշադիր եղեք, թե ինչ սարքեր եք միացնում ձեր համակարգչին։ Վիրուսային ծրագիրը կարող է տարածվել արդեն վարակված USB կրիչից, հիշողության արտաքին սարքից ու նույնիսկ սմարթֆոններից։
8. Զգոն եղեք սոցիալական ցանցերում ինչ-որ բան հրապարակելիս։ Չարագործները կարող են ընկերանալ ձեզ հետ, իմանալ, թե երբ եք գնում դպրոց, համալսարան, աշխատանքի, արձակուրդ, ինչը կարող է օգնել նրանց ավելի արժեքավոր ինֆորմացիա հավաքելիս։
9. Եղեք զգույշ, երբ ինչ-որ մեկը փորձում է ձեզնից ինֆորմացիա ստանալ շահարկումների միջոցով։ Եթե ձեզ զանգահարում են կամ էլեկտրոնային փոստով զգայուն տվյալներ են հարցնում, միշտ մերժեք տրամադրել։ Դուք միշտ կարող եք զանգահարել ցանկացած ընկերություն ու ճշտումներ անել նախքան որևէ տվյալ հաղորդելը։
10. Միշտ հետևեք, թե արդյո՞ք չկան կասկածելի գործողություններ ձեր հաշիվներում, որոնց մասին դուք տեղյակ չեք։ Եթե անծանոթ բան եք տեսնում, անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել։