Շատ երիտասարդներ մինչ 30 տարեկանն այդքան էլ լուրջ չեն վերաբերվում իրենց կյանքին: Հենց 30-ից հետո է գալիս այն ժամանակը, երբ կարող ես ինքդ քեզ վրա աշխատել և դառնալ այնպիսին, ինչպիսին որ քեզ դուր է գալիս. այս ընթացքում կարող ես զարգանալ ինչպես աշխատանքային ոլորտում, այնպես էլ անձնական ոլորտում:

Ահա 10 բան, որ պետք է անել 30-ից հետո.

1. Թողեք ծխելը

Եթե դուք ծխում եք, ուրեմն՝ լավ կլինի՝ թողնեք այս վատ սովորությունը: Իհարկե, չեք կարող ետ բերել նախկին առողջությունը, բայց կարող եք էլ ավելի վնաս չպատճառել: Երբ մինչ 40-ը թողնում եք ծխելը, ուրեմն՝ կա կյանքը երկարացնելու հավանականություն:

Картинки по запросу smoking

2. Սովորեք քնել և արթնանալ նույն ժամին

Եթե մի քանի օր փորձեք պահպանել քնելու ռեժիմը, դրական փոփոխություններ կառաջանան օրգանիզմում:

Картинки по запросу sleeping

3. Կարողացեք կանոնավոր կերպով ֆիզիկական աշխատանք կատարել

Ինչքան հնարավոր է, օրվա ընթացքում շատ շարժվեք: Կապ չունի՝ դա կլինի հեծանիվ քշել, քայլել, թե լողալ․ կարևորը, որ շարժվեք:

Картинки по запросу fitness

4. Օրագիր պահեք

Գրեք ձեր կյանքի մասին: Ձեր կյանքի հիշողություններն ապագայում կարդալիս շատ կուրախանաք: Միգուցե դուք սիրում եք ամենը, ինչ ձեզ անհանգստացնում է, պահել ձեր մեջ, բայց դրանք գրելիս ավելորդ սթրեսը կանցնի:

Картинки по запросу diary

5. Սկսեք փողերը խնայել

Ձեզ կթվա, որ ոսկե ժամանակները դեռ սարերի ետևում են, բայց որքան շուտ սկսեք փող ետ գցել, այնքան ավելի ապահովված կլինեք:

Картинки по запросу saving money

6. Սկսեք իրականացնել երազանքները

Երազանքներն իրականացնելու համար իսկական ժամանակն է: Եթե ցանկանում եք տուն գնել, ուրեմն՝ գնեք. մի՛ թողեք դրանք հետագայի համար: Ընտրեք մի երազանք ու սկսեք մտածել, թե ինչպես կարող եք իրականացնել:

Картинки по запросу dreams come true

Հրապարակվել է աշխարհի 20 ամենագեղեցիկ կանանց լուսանկարները․ տեսեք, թե որ երկրի ներկայացուցիչն է զարմանալիորեն առաջին տեղում (Photo) - BlogNews.am
TC Candler կայքը դեռ 1990-ականներից սկսած կազմում է աշխարհի 100 ամենագեղեցիկ կանանց ցանկը՝
7. Ուրախացե՛ք այն ամենով, ինչ ունեք

Եթե դուք գոհ եք նրանով, ինչ ունեք, ուրեմն՝ բավականին երջանիկ եք: Սա ավելի շատ շնորհակալ լինելու հարց է. եթե բախտից գոհ եք, ուրեմն՝ բավականին երջանիկ եք:

Картинки по запросу happy people

8. Վերջ տվեք ուրիշին գոհացնելը

Պետք է հստակ հաշվի առնել, թե ում վրա կարելի է ծախսել ժամանակը: Ընտրեք նրանց, ովքեր լավ ազդեցություն ունեն ձեզ վրա:

Картинки по запросу happy people

9. Մի՛ համեմատվեք ուրիշների հետ

Եթե ձեզ չի հաջողվում ապրել այնպես, ինչպես ընկերները կամ էլ բարեկամները, ուղղակի ապրեք ձեր կյանքով և դադարեք համեմատվել: Այդքան դաժան մի՛ վարվեք ձեզ հետ:

flickr.com

10. Սովորեք ներել ինքներդ ձեզ՝ կատարած սխալների համար

Ներեք ձեզ ամեն ինչի համար: Մենք բոլորս էլ գործում ենք սխալներ: Պետք չէ կենտրոնանալ այն ամենի վրա, ինչն այնպես չեք արել: Սովորեք սխալների վրա:

flickr.com