Երթուղայինի վարորդների բողոքն իրավացի է, յուրաքանչյուր թանկացում ուղիղ ազդում է նրանց և նրանց ընտանիքների վրա: Տարիների ընթացքում երթուղայինի գինը նույնն է, բայց գազն ու «գծի պլանը» աստիճանաբար թանկացվել են:
Այս դեպքում կա երեք լուծում՝
1. Տրանսպորտի գնի թանկացում, որը անթույլատրելի է, առանց այն էլ 60-ից 70 հազար դրամ ստացող մարդիկ օրը մի կերպ ապրելու հարց են լուծում, մի հատ էլ հավելյալ գումար ծախսեն տրանսպորտի թանկացումից հետո ճանապարհի վրա, չեն կարող։
2. Տարբերակ է նաև Գծատերերի դյուքյանը փակելը։ Ամեն մի գծատեր կարող է իր 17.000-ից մինչև 20.000 դրամ օրվա գծի պլանն իջեցնի 5000-6000 դրամով, կամ գազի գումարը կիսովի դարձնի վարորդների հետ: Այս քայիլից հետո վարորդները գոհ կլինեն ու տրանսպորտի գինը չի թանկանա: Մեկ երկու տասնյակ գծատիրոջը կարելի է նեղացնել, որպեսզի մեկ երկու միլիոն մարդ չնյարդայնանա:
3. Եթե մեր գծատերերը քչով չբավարարվեն, երրորդ լուծումը ամենացավոտը կարող է ինել նրանց համար: Քաղաքապետարանը բոլոր գծատերերից վերցնում է նրանց երթուղիները լիցենզիայի ավարտից հետո ու ստեղծում է քաղաքապետարանին առընթեր տրանսպորտային ցանց հստակ չվացուցակներով և երթուղիներով: Իսկ վարորդները աշխատավարձով կաշխատե՞ն, թե՞ օրվա եկամուտից կախված գործարքային, դա էլ քնարկումների արդյունքում կպարզվի: