Հիմա էլ Բրյուսելը ակտիվ քարոզչություն է տանում ատոմակայանը փակելու համար: Սա իհարկե շատ է ոգևորել ադրբեջանցիներին ու թուրքերին:
Ադրբեջանցիների բողոքը պաշտոնապես բացեց երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը 2017 թվականի փետրվար ամսին: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ ՀՀ–ում գտնվող Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում բոլորի համար։
Բոլորի համար անհասականլի էր, թե դիվանագիտությամբ զբաղվող Մամեդյարովը ինչու՞ է քիթը խոթում միջուկային էներգետիկայի ոլորտ , բայց դե մարդը մի բան ասեց, անցավ՝ գնաց:
Հետագայում արդեն ինչ-որ փորձագետներ հայտնվեցին, որոնք քննարկում էին ատոմակայանը: Նրանցից մեկը , միամիտ դեմքի արտահայտությամբ, հայտարարեց, որ եղանակային պայմաններից ելնելով պատահական մեկ հրթիռ կարող է ընկնել ատոմակայանի վրա, որը մեծ վնասներ կհասցնի միայն Հայաստանին: Փորձագետը երևի մոռացել էր, որ Հայաստանին սահմանակից է նաև Թուրքիան ու պատահական ընկած հրթիռի դեպքում մեծ վնասներ է գրելու նաև իրենց մեծ եղբայրը:
Սրանցից բացի ադրբեջանցի պատվազուրկ եղած գեներալ Յաշար Այդեմիրովը, Բաքվում իր տաքուկ տանը նստած, հրամաններ ու խորհուրդներ էր տալիս երկրի զինված ուժերին, որպեսզի վերջիններս կրակ բացեն ատոմակայանի վրա:
Հետո արդեն մանր-մունր փորձագետներ ու զինվորականներ սկսեցին հայերին մեղադրել ատոմակայանում ատոմային ռումբ պատրաստելու մեջ: Այս ամենը ամիսների ընթացքում անցավ, բայց կրկին սկսում է բողոքի ալիքը բարձրանալ: