Միայն այն փաստը, որ շատ քաղաքական գործիչներ Իրանը համարում են բարեկամական երկիր, երբեմն էլ դաշնակից պետություն, խոսում է մեր քաղաքական գործիչների ծանծաղամտության մասին, ավելորդ անգամ ճչալով, թե ինչպիսի տգետ ու անհեռատես մարդկանց է վստահվել ազգի բախտը շուրջ քսանվեց տարի․․․
Ընդհանրապես, մեր այս քսանվեց տարվա պետությունը չի ունեցել և հիմա էլ չունի այնքան պոտենցիալ, լինի դա տնտեսական, ռազմական, ինչպես նաև գաղափարական, որը պակաս կարևոր չէ, որը նրան հնարավորություն տա լինել դաշնակից, որը որևէ պետությանը այնքան վստահություն ներշնչի, որ նա մեր երկիրը դիտի որպես դաշնակից․․․ Ո՞ւմ դեմ, ի՞նչ հարց լուծելու համար մեր պետությունը կարող է դաշնակցել Իրանի հետ։
Կամ ինչո՞վ կարող է մեր պետությունը օգնել գերմանիայից կամ ասենք, ճապոնիայից գաղափարապես շատ ավելի հզոր յոթանասուն միլիոնանոց պետությանը, որ այս պետության ղեկավարության մտքով նման բան անցնի․․․ Կարո՞ղ է մեր երկիրը ռազմականապես աջակցել Իրանին, եթե այդ երկիրը հանկարծ պատերազմական գործողություններ իրականացնի իր հարևաններից մեկի հետ․․․ Երբ Ռուսաստանը ռազմական գործողություններ էր իրականացնում Վրաստանի դեմ, նա չդիմեց մեր երկրի ղեկավարությանը ինչ-որ ձևով իրեն աջակցելու համար․․․ Ընդհանրապես, խոսել մեր այսօրվա պետության լիարժեք դաշնակցության մասին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ տարածաշրջանի որևէ պետության հետ, անհեթեթություն է, քանի որ մեր պետությունը չունի ազգային քաղաքականություն, անհրաժեշտ ռազմական, տնտեսական և գաղափարական պոտենցիալ․․․
Տեսականորեն համագործակցություն հնարավոր է նույնիսկ Թուրքիայի հետ, որը բավական հեռու գնացող և արկածախնդրական է թվում, բայց առանց նորագույն զենքերով հագեցած հարվածային մի հզոր զորախմբի, այդ համագործակցությունը նույնպես առասպել է․․․ Իսկ այս քսանվեց տարիները միանշանակ ցույց են տվել, որ մեր <> մտքով երբեք չի անցել նման մի զորախմբի ստեղծումը, որի համար անհրաժեշտ միլիարդները պարզապես յուրացվել է․․․