Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ղեկավար Յաղուբ Մահմուդովը հայտարարել է, որ Իլհամ Ալիևի կարգադրությամբ իր ղեկավարած գերատեսչությունը պետք է Ադրբեջանի համար նոր պատմություն գրի: 


Իրանական աղբյուրներում հրապարակված այս տեղեկատվությանը զուգահեռ ադրբեջանական աղբյուրներն էլ տեղեկացնում են, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հունվարի 16-17-ը Փարիզ կատարելիք աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունենալու նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության հետ, և ըստ ամենայնի՝ Ադրբեջանի նոր պատմություն գրելու մասին Ալիևի կարգադրության շրջանակներում մի հանձնարարություն էլ Մամեդյարովը ստացած կլինի: 


Հ. Գ. Ըստ Ադրբեջանի՝ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները ձևավորվել են «ադրբեջանական պատմական տարածքներում» և տեղի բոլորը ժողովուրդներն ուտում են «ադրբեջանական ուտելիքներ» և պարում՝ «ադրբեջանական պարեր». հետաքրքիր է, այսքանից հետո ի՞նչն է Իլհամ Ալիևին դրդել կրկին վերաշարադրել Ադրբեջանի պատմությունը: