Երբ 1773 թվականին Բոստոնի նավահանգստում ամերիկյան հեղափոխության առաջամարտիկներ հանդիսացող «Ազատության որդիներ»-ը (Sons of Liberty) Սամուել Ադամսի գլխավորությամբ կազմակերպեցին «Բոստոնյան թեյախմությունը» ամերիկյան հեղափոխությունն արդեն գտնվում էր անկասելի իներցիայի մեջ։
Դրան հաջորդեցին բրիտանացի զինվորների զինված հարձակումները ինչից հետո ամերիկացիներն իրենց մաշկի վրա զգալով օտարերկրյա տիրապետության տակ լինելու ծանր հետևանքները դիմեցին ինքնապաշտպանության և այդպիսով ստեղծվեց ԱՄՆ։ Իր անկախացումից հետո ԱՄՆ-ն մի քանի տասնամյակներ ճաշակում էր այդ անկախության հետևանքները, իսկ 1861-1865 թվականներին սկսվեց ԱՄՆ պատմության ընթացքում ամենաբարդ ժամանակահատվածը՝ քաղաքացիական պատերազմը, որի ընթացքում ստրկության դեմ իր գաղափարական պայքարի պատճառով սպանվեց նախագահ Լինքոլնը։
Շատերն ամերիկյան հեղափոխության նպատակների ամբողջացման ավարտը համարում են հենց 1865 թվականը, իսկ թե որքան արյուն թափվեց այդ ընթացքում ամերիկացիները երբեք չեն մոռանա և թերևս հենց դա է պատճառը, որ 19-րդ դարից հետո ԱՄՆ-ում որևէ հեղափոխական գործընթաց տեղի չունեցավ (եթե այս համատեքստում չդիտարկենք Մարթին Լյութեր Քինգի առաջնորդած «Մարդու իրավունքների» շարժումը), իսկ ԱՄՆ-ն այսօր հանդիսանում է հակաահաբեկչական պայքարի և լիբերալ ժողովրդավարական արժեքների առաջամարտիկն աշխարհում:
Հ.Գ. Տարբեր էժանագին ահաբեկչական իրադարձությունները համաշխարհային ազդեցիկ իրադարձությունների հետ համեմատելիս մի քիչ զգույշ եղեք։