Սիրիայի հյուսիսում Թուրքիան ուժեղացնում է ճնշումը քրդերի նկատմամբ:
Քրդաբնակ Աֆրինի ուղղությամբ ավելանում են թուրքական ճնշումները արևմուտքից (որն արտահայտվում է ալ-Ռաիից եկող թուրքական զինուժի թվաքանակի ավելացմամբ) և հարավից (Իդլիբի հյուսիային հատվածում նկատվող թուրքական ստորաբաժանումների ավելացմամբ):
Այս պահին թուրքական հրետանին ինտենսիվ հարվածներ է հասցնում Աֆրինի քրդաբնակ հատվածների ուղղությամբ: Բացի այդ, թուրքական օդուժի ավիահարվածների թիրախում են Աֆրինում գտնվող PKK-ի (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) կայանատեղիները: