Չգիտեմ շաբաթ օրով Վիգեն Սարգսյանին ով էր խորհուրդ տվել, որ ՖԲ տիրույթում դրամահավաքի կոչ անի ու դրանից հետո էլ մեկնաբանություններով քաղաքացիների հետ կռվի և համոզի դրամահավաք անելու մեջ, բայց կիրակի առավոտ նախարարը պետք է նման խորհուրդ տվողի հետ երկար առանձնանա իր գրասենյակում:
Սարգսյանը պետք է հաշվի առնի, որ ինքը Հայաստանում է ու պետք է մոռանա տարատեսակ արտասահմանցի քաղաքական գործիչների պահվածքը:
Հայաստանում չափից շատ հասանելի լինելու դեպքում մեծ հավանականություն կա , որ պաշտոնյային քարկոծելու են: Ու դրա մեղավորը բացառապես երկրի վիճակը ու մարդկանց ապրելակերպն է: Այն վիճակը, որին հասել է ժողովուրդը տալիս է նրան բոլոր իրավունքները պաշտոնյայի ցանկացած ասածի վրա մունաթ գալ, թեկուզ եթե նախարարը փորձում է բարի գործ անել:
Առողջություն բոլոր վիրավոր զինվորներին, թող մեր երկիրը այնքան զարգանա, որ ոչ մեկի բուժման համար դրամահավաքի կարիք չլինի: Թող նաև խաղաղություն լինի, որ վիրավոր զինվորներ չունենանք, մեզ այլևս հերոսներ պետք չեն...