2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքը վճռվել է ընդամենը 130 հազար դոլարով։
Ըստ The Wall StreetJournal-ի, դա այն գումարն է, որ Թրամփի փաստաբանի միջոցով վճարվել է Stormy Daniels սցենային անունով հայտնի պոռնոաստղին 2016 թվականի հոկտեմբերին, որպեսզի նա ընտրարշավի վերջին շաբաթներում հեռուստատեսությամբ չպատմի իր և հանրապետականի թեկնածու Թրամփի՝ 2006 թ Քալիֆորնիայի Թահո լճի հանգստյան գոտում ունեցած սեռական հարաբերության մասին։
2006 թվականին Թրամփն արդեն մեկ տարի ամուսնացած էր Մելանյայի հետ։