Երբ ոչնչով չեն կարող աչքի ընկնել, փորձում են երթևեկության կանոները խախտել: Կամ գոռալ, ծեծել, հայհոյել... Ի ցույց են դնում, որ իրենք «ուժեղ տղերք» են:
Այս ամենը հետևանքն է անգրագիտության: Գրագետ ու կիրթ, հասկացող, ինքաբավ մարդը երբեք իրեն այդպես չի պահի: Միայն հիմարը կցանկանա այդ կերպ դրսևորել իր առավելությունը մյուսների նկատմամբ:
Ցավոք հիմարները սեռ ու տարիք չեն հարցնում: Դրանցից կան թե կանանց հագուստների տակ, թե տղամարդկանց:
Վատն այն է, որ սրանք հիմար լինելուց բացի նաև խուժան են:
Ես էլ սուրբ չեմ, բայց մտքովս երբեք չի անցնի, բոլորի ուշադրությունը գրավելու համար գոռամ դիմացինիս վրա, կամ ի ցույց դնեմ իմ առավելությունները՝ փողոցում թքելով:
21-րդ դար հասանք, բայց փողոցներում մարդիկ կան, որոնք թքում են, որոնք աղբը թափուն են փողոցի մեջտեղում:
Մեզ թվաց թե զարգացել ու հասել ենք լուսին, ունենք ազատություն, բայց խուժաններն ու հիմարներն ենքան շատ են, որ զարգանալը դարձավ «գլամուր» իսկ ազատությունը այլասերվածություն:
Շատերին թվաց, որ ազատություն ունենալուց հետո կարող ես հայհոյել պաշտոնյային, քաղաքացուն, հոգևորականին... Շատերին թվում է, թե զարգանանալը չափվում է վարած մեքենայի ձիաուժով և կամ բռնած հեռախոսի մեծությամբ ու թանկությամբ:
Իսկ քանի դեռ մենք բոլորս շրջապատված ենք տարատեսակ հիմարներով ու խուժաններով, քանի դեռ մարդիկ ինքնահաստատվելու համար կարող են գոռալ ու ճվալ դիմացնինի վրա, քանի դեռ հարգանքն ու սոլիդարությունը բացակայում է, քանի դեռ չենք ուզում սովորել, կրթվել, զարգանալ, հասկանալ ու գնահատել մարդուն այս վիճակը կշարունակվի դեռ երկար:
Այս ամենի համար ոչ նախագահն ա մեղավոր, ոչ քավոր վարչապետը, ոչ քննչականը... Ոչ մեկ էլ մեղավոր չի:
Ինչ կատարվում է մեր կողքին, շատ ժամանակ մեր հետ, անգամ իմ հետ ու իմ սխալները նույնպես... Այս ամենը հետևանք է, որ ունենք վատ տնտեսություն, որ ունենք մոնոպոլիա, որ ունենք այն, ինչ ունենք:
Հարություն Մկրտչյան